27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՞Քեյշ փողով ,,,գումար չի կորել”. Արմեն Մովսիսյան

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը այսօր էլ կառավարությանը հարցրեց գազի գնի վերաբերյալ: “՛՛Հայռուսգազարդ” ընկերության պաշտոնական թվերում 2012 թ-ի կուտակված պարտքը 160 մլն դոլար էր, դուք պայմանագրի մեջ դարձրել եք 155 մլն դոլար, ո՞ւր է կորել մոտավոր 2 մլրդ դոլարը՛՛,-հարցրեց նա:  

՛՛Վերջին պայմանագիրը գազի գնի թանկացման ապրիլի 1–ից էր և մենք սկսել էինք վճարել հուլիսի 7-ից, ո՞վ է վճարելու այդ տարբերությունը, որքան է կազմում այդ տարբերությունը 3 ամիս չմուծելու և վերջին ամիսների համար, ով է մուծելու այս տարվա գոյացած պարտքը, քանի որ 155 մլն դոլարը միայն 2012 թ-ին գոյացած պարտքի համար է , որ 20 տոկոսի ձևով տրվել է “Գազպրոմին”՛՛:

 Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ գազի գնի բարձրացման հետ կապված հարցերը սկսել են 2011թ-ից, երբ “Գազպրոմ”-ը հայտարարել է, որ պետք է բարձրացնեն նաև ՀՀ-ի համար։

՛՛2011-ին կարողացանք բանակցել ռուսական կողմի հետ, որ Հայաստանում գազի գինը կշարունակենք վաճառել սահմանի վրա 180 դոլարով, մինչև բանակցություները կավարտենք և որոշենք, թե ինչ ենք անում, 5 տարվա կտրվածքով գազի գնի գոյացման հետ և առաջացած պարտքերի հետ։ 2011-ից մինչև հիմա շարունակվեցին բանակցությունները և արդյունքում եղավ այն, որ գազի գինը 189 դոլար և 30 տոկոս մաքսային տուրքերը Ռուսաստանը կազատի Հայաստանին, այսինքն՝ առաջիկա 5 տարիների համար այդ թիվը կազմում է շուրջ 800 մլն դոլար՛՛,-պատասխանեց Մանուկյանը։

 ՛՛Ստացվում է 155 մլն-ը կամ ՛՛քեյշ՛՛ փողով պետք է վճարեինք մենք էլ կամ էլ ինչ որ ձևով մարեինք՛՛,-ասաց նա և “Հայռուսագազարդի՞ իրենց բաժնեմասը տվել են, որը ավելի քիչ է եղել և գործարքը կայացել է հօգուտ ՀՀ-ի։

Արամ Մանուկյանին պատասխանը դուր չեկավ և նա հերթով կրկնեց հարցերը։ Նախարարը ստիպված եղավ հարցերին պատասխանել հերթականությամբ  և սկսեց այն փաստից,  թե ինչու, ինչպես է “Հայռուսագազարդի” պարտք 65 մլրդ դրամը դարձավ 62 մլրդ:՛՛63, 65 միլիարդին հիմա չեմ կարող ասել, բայց խոստանում եմ, կճշտեմ կասենք, որևիցե կոպեկ այդտեղ կորել չի կարող՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ