18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տարկետման իրավունքի հանելը կոռուպցիայի խնդիրը չի լուծում»

Տարկետման իրավունքը հանելու դեմ ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է: ԵՊՀ-ի դիմացից ուսանողները ենթով շարժվեցին և իրենց ակցիան շարունակում են ԵՊՀ-ի «Սեւ շենք»-ի մոտ :

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ուսանող Վահան Կոստանյանը  հայտնում է, որ   դասադուլին միացել են մի քանի հարյուր ուսանողներ:

«Մենք կապվել ենք Կրթության եւ գիտության նախարարության հետ ու պահանջել, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը գա մեզ հետ հանդիպման, եթե նախարարը չգա այսօր մինչեւ ժամը 13:00-ը, կմտածենք հետագա քայլերի մասին», – նշում է Վահան Կոստանյանը:

«Եթե կրթության համակարգում կա կոռուպցիա, դա պետք է լուծվի կրթության ոլորտի ներսում, տարկետման իրավունքի հանելը այդ խնդիրը չի լուծելու: Չի բերվել որեւէ վերլուծություն, որ մարդիկ բանակից վերադառնալուց հետո ավելի լավ են սովորում: Բերվել են միայն անձնական օրինակներ, բայց մեր կարծիքով անձնական օրինակներով օրենք չեն ընդունում: Կան նաեւ այլ օրինակներ, որ բանակից հետո բազմաթիվ խնդիրներ են առաջանում կրթությունը շարունակելու համար, այդ թվում սոցիալական, աշխարհայացքային փոփոխությունների հետ կապված»,-կարծիք հայտնեց Կոստանյանը»:

Ավելի վաղ   հայտնել էր, որ ԵՊՀ գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են եւ բողոքի ակցիա են իրականացնում:

Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Ուսանողները շրջել են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում և դասադուլի կոչով դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր կիսում են իրենց մտավախությունը՝ կապված օրենքի փոփոխության հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ