04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լավագույն ուսուցիչներին` “Շևրոլետ Ավեո” , շախմատիստներին` 20-ական միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության 2012 թվականի “Լավագույն դաստիարակ” և “Լավագույն ուսուցիչ” մրցույթների հաղթողները կպարգևատրվեն “Շևրոլետ Ավեո” մակնիշի ավտոմեքենայով: Նման առաջարկ այսօր կառավարությանն արեց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Կառավարությունը որոշեց 11 մլն դրամ 900 հազար դրամ։ հատկացնել այդ մրցանակների համար: Լավագույն ուսուցիչների պարգևատրումը կայանալու է հոկտեմբերի 5-ին:

Կառավարությունը, Սպորտի և երիատասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի առաջարկով, որոշեց գումար հատկացնել 2012 թ. Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին և Տիգրան Պետրոսյանին: Հատկացվեց  114 մլն դրամ` շախմատիստներին 20-ական մլն դրամ մրցանակ հանձնելու, իսկ թիմի մյուս պատասխանատուներին պարգևատրելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ