09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դու ես ամբաստանյալը». Միայնակ Գայլը` դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր` նոյեմբերի 6-ին  շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստը:

Երբ դատական  նիստերի քարտուղարը զեկուցում էր, թե ովքեր են ներկայացել դատական նիստին և իր խոսքում նշեց, որ ներկայացել են ամբաստանյալները ու թվարկեց նրանց անունները` թեժ իրավիճակ առաջացավ :

Ամբաստանյալներ բառը հունից հանեց  «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ):

«Ամբաստանյալը դուք եք, ամբաստանյալը մենք չենք, մեզ մեր անուններով դիմեք»,- ասաց Խանդոյանը:

«Խանդոյան դատական նիստերի քարտուղարուհին հավանաբար ձեր երեխայի տարիքն է»,-արձագանքեց  դատավոր Մեսրոպ Մակյանը:

Դատավորը նԽանդոյանին  կրկին դիմեց ամբաստանյալ Խանդոյան-ով, վերջինս բարկացավ ու բղավեց.«Դու ես ամբաստանյալը»:

Նշենք, որ այս գործի անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը,  Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ