27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ չենք կարողանում մեր շուրջը որևէ բան փոխել

Հավիտենական տուն ունենալու ցանկությունը մեծ է  այդ ճանապարհին հանդիպած դժվարություններից:

Այս կիրակի եկեղեցու Սուրբ Սեղանից հնչած քարոզի պատգամն ու խոսքը Ղուկասի Ավետարանից էր, երբ Հիսուս Քրիստոս մայր, քույր և եղբայր անվանեց նրանց, որոնք լսում և կատարում են իր խոսքերը, ընդ որում զգուշացրեց. <<Այսուհետև զգույշ եղեք թե ինչպես եք դուք լսում>>Ղուկ.8:18 Մենք այսօր եկեղեցում լսեցինք այս խոսքերը, ևս առավել ճաշակեցինք մեր տիրոջ Սուրբ Մարմինն ու Արյունը, այսինքն Քրիստոս հայտնվեց մեր մեջ և մենք դուրս եկանք եկեղեցուց: Ժողովրդի հոծ բազմությունը Սերը վերցրեց իր մեջ ու դուրս եկավ քաղաք:

Այս Խորհուրդը կատարվում է ամեն կիրակի, ամեն եկեղեցում, ուրեմն Սեր ունենալով ինչո՞ւ չենք կարողանում մեր շուրջ որևէ բան փոխել: Մի՞թե Քրիստոսին մեր սրտի մեջ չառանք: Մի՞թե դուրս եկանք ու մոռացանք լսածն ու ճաշակածը: Մի՞թե մեր սիրտը չճմլվեց, երբ մեզ մայր ու քույր, եղբայր անվանեց մեր Տերը, ոչ թե ինչ որ պաշտոնյա: Հիմա հարց տանք մեզ. մենք մայր, քույր, եղբայր կոչմանը արժանացա՞նք այսօր, թե՞ ոչ:

Թող այս մտածումը մեզ չլքի ամեն կիրակի եկեղեցու քարոզի պատգամի մասին մտածելուց: Եթե եկեղեցի գնացողը այսքան խորհելու բան ունի, ապա որքա՞ն առավել չգնացողը: Չկանգնենք ոչ մի դժվարության առջև, քանի որ ամեն օր մեր գանձերը դիզվում են` կամ երկնքում, կամ դրամապանակում: Իսկ մեր սիրտը միշտ մեր գանձերի մոտ է: Ներիր Տեր, եթե այսօր էլ նախորդ կիրակի նման վարվեցինք:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ