Հասարակությանը պատրաստում են.168 Ժամ
«Ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ կա Սարգպան-Ալիև ինչ-որ համաձայնություն, որը կողմերը դեռ փորձում են թաքցնել իրենց հասարակություններից հասկանալով, թե ինչպես կընկալվեն զիջումների մասին հայտարարությունները: Հենց այս պատճառով Նովրուզ Մամեդովը ՀՀ նախագահին հանդիմանեց որոշ մանրամասներ հրապարակելու պատճառով:
Մանրամասների հրապարակումը ձեռնտու չէ հայկական կողմին ևս, քանի որ ապրի լյան ռազմական գործողություններից հետո, հատկապես հայկական հասարակությունում, զիջումների հարցին լուրջ անհանգստությամբ են մոտենում: Ուստի նախագահներին ժամանակ է անհրաժեշտ զիջումներն իրագործելու համար»,- այս մասին է ասել Լոնդոնի Քինգզքոլեջի դասախոս, բրիտանացի քաղաքագետ Թրեյսի Ջերմանը անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումներին, թե ԼՂ հակամարտության կարգավորումը ցավոտ է լինելու:
Ջերմանն այն կարծիքին է, որ երկու նախագահներին էլ առաջիկայում ձեռնտու կլինի առաջընթացը Դարաբաղյան բանակցություններում: Ուստի, ըստ նրա, պատահական չէ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս հնչեցրած մեկնաբանությունը, քանի որ երկու կողմն էլ արդեն պատկերացնում են փոխզիջումների շրջանակը փորձելով պատրաստել հասարակություններին այղ զիջումներին:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: