Սահմանամերձից գալիս ասում են՝ ուզում ենք միջազգայնագետ դառնալ
ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչու սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքներից միայն այն ուսանողների ուսման վարձերն են զեղչում, ում ծնողները մանկավարժներ են:
Սուքիասյանը նշեց, որ այդ ծրագիրը դեռևս 2001 թ-ին է առաջ քաշվել: ՛՛Սրա նպատակն է եղել, որ սահմանամերձ համայքներում խրախուսվի մանկավարժ կադրերի համալրումը՛՛,-ասաց նա:
Սուքիասյանը հայտնեց, որ նախորդ տարվանից նախարարությունը կիրառել է մեկ այլ մեխանիզմ: ՛՛Առանձին տեղեր կան սահմանամերձ համայնքների դիմորդների համար, ովքեր կարող են գալ ու մրցույթից դուրս ընդունվել: Սակայն այդ տեղերը մնում են թափուր, անցյալ տարի ագրարային ու մանկավարժական մասնագիտությունների համար տեղեր կային, բայց որևէ մի դիմորդ չունեցանք: Բայց դիմորդները գալիս ու ասում էին՝ ուզում ենք միջազգայնագետ դառնալ՛՛,-եզրափակեց Սուքիասյանը: