28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ծառուկյան» խմբակցությունից խաղի նոր կանոններ են պահանջում

«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ չկա՞ արդյոք հնարավորություն այս բյուջեի նախագծով ապահովել 1,5 տրիլիոն եկամուտ․ «Հիմնական հարկերը գոյանում են մենաշնորհված ուղղություններով, եթե դա ձեր հնարավորությունների սահմանում է, Կառավարությունը մենաշնորհներ է տրամադրում, ինչո՞ւ այդ մենաշնորհատերերին չեք բացատրում ու ստիպում, որպեսզի ռեալ 1,5 տրիլիոն բյուջե ունենանք»,-ասաց Բագրատյանը։

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալն արձագանքեց․ «Եթե գտնեք այն տեղը, որը կհիմնավորի, թե մեր տնտեսությունն ավելի շատ եկամուտներ կգեներացնի, քան բացատրագրում նշված եկամուտների թիվն է, մենք միայն կողջունենք։ Եթե բացի ցանկությունից տեսնենք հիմնավոր բացատրություն, որ ավելի մեծ պոտենցիալ ունենք հարկեր հավաքելու, քան նախատեսված է նախագծում, մենք պատրաստ ենք քննարկել, բայց մեր գնհատամամբ սա այն ռեալ ցուցանիշն է, որն ավելի իրատեսական է»։

Փոխնախարարը նաև հավելեց, որ նախագիծը կազմելիս հաշվի են առել հարկային օրենսդրության տրամաբանությունը, ըստ որի այժմ այլ հարկային օրենսգիրք է գործում, հունվարից՝ մեկ այլ։ Պատգամավորը նկատեց՝ փոխնախարարարը տնտեսիգատական վերլուծություն է կատարում, սակայն իր ասելիքն այլ էր․ «Ես ասում եմ՝ այն ճյուղերը, որոնք մեր երկրում մոնոպոլիզացված են, այդ ճյուղերով բոլոր զարագացած երկրներում հավաքագրում են բյուջե մոտ 80%-ով, ինչպես՝ վառելիքը, սպիրտը, խմիչքը, հացահատիկը, այդ ճյուղերը մեր տնտեսության մեջ մոնոպոլիզացված են, դուք ինչի՞ չեք կանչում մենաշնորհի տերերին և ասում, որ ձեր շահույթն այս տարի պետք է նվազի, որպեսզի կարողանանք 1,5 տրիլիոնանոց բյուջե։ Պարտադիր չէ, որ ամեն տարի հարյուր միլիոնավոր շահույթ ունենան իրենք, ժամանակն է, որ եթե չեն հարմարվում խաղի կանոններին, վերացնեք այդ մենաշնորհները»,-նկատեց պատգամավորը։ Փոխնախարարը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կանչեն օրենսդրության շրջանակո՞ւմ․ Սերգեյ Բագրատյանն էլ պատասխանեց՝ ինչպես սահմանել են այդ մենաշնորհները, թող այնպես էլ կանչեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ