17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Զվարթնոց” -ը “Արմավիային” մինչեւ երկուշաբթի ժամանակ տվեց

Թեպետ “Արմավիա” ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում եւ չնվազեցրեց կուտակած պարտքը, “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ-ն ուղեւորների շահից ելնելով, ինչպես նաեւ, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել Արմավիայի չվերթերի սպասարկումը: Ինչպես Henaran.am-ին հայտնում են “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ -ից, չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ:

Հիշեցնենք, որ “Զվարթնոց” օդանավակայանը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ  ՓԲԸ/  պարտքերի կուտակումների եւ պայմանագրով  նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել էր “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ