16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Տաքսու վարորդների բողոքի ակցիան ավարտվեց ավտովթարով

Այսօր տաքսու վարորդները բողոքի ակցիա անցկացրին Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով լիցենզավորման նոր կարգի դեմ։ Այս կարգի համաձայն, մեքենաները պետք է լինեն 6 տարուց ոչ հին։ Տաքսիստները պահանջում են ոչ միայն կարգի փոփոխություն, այլ նաեւ տաքսիների հարցերով լիազորությունների փոխանցում Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից քաղաքապետարաններին ու ՏԻՄ-երին։

Ակցիայի ընթացքում քաղաքապետարանից ակցիայի մասնակիցներին հայտնեցին, որ տաքսիների հետ կապված հարցերով չեն կարող որևէ պատասխան տալ, քանի որ դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում, այնուհետև տաքսու վարորդները որոշեցին շարժվել դեպի Բաղրամյան 26 ։ Բարկացած վարորդները շտապում էին հասնել Բաղրամյան 26, և արդյունքում վթար եղավ․ իրար բախվեցին 5 տաքսիներ, ինչի արդյունքում բողոքի ակցիան հենց քաղաքապետարանի մոտ էլ վերջացավ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ