04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշոտյանի 12 միլիոնանոց խաղը

”Խաղը նաև կրթական նշանակություն ունի, խրախուսում է ընթերցանությունը, երեխայի մտահորիզոնի զարգացումը”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը՝ խոսելով ՛՛Ինչ: Որտեղ: Երբ՛՛ ռուսական ինտելեկտուալ խաղի մասին: Նշենք, որ այս խաղի արտոնագիրը հայկական եթերում ձեռք բերելու համար որոշվեց հատկացնել 12 մլն դրամ կամ 25 հազ. ԱՄՆ դոլար:

Դիտարկմանը, թե խաղը անցկացվում է ռուսերեն լեզվով, այդ դեպքում այն ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ կրթության զարգացման վրա, փոխնախարարը պատասխանեց. ՛՛Ռուսերենի զարգացումը ևս կրթական նշանակություն ունի: Մենք չպետք է մոռանանք, որ օտար լեզուների ուսուցումը կարևոր է մեզ համար: Հայաստանում ամբողջ ուսուցումը հայերենով է կատարվում, և մեկ խաղի վարումը ռուսերենով չեմ կարծում, որ իրականում խնդիր է՛՛:

Իսկ, թե ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը արդյոք կշարունակի մասնակցել թանկարժեք խաղին, փոխնախարարը հորդորեց հարցնել նախարարին, սակայն նա վստահ է, որ նախարարը լավ է խաղում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ