29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԲ-ն ամբողջովին վերազինված նոր տեղեկատվական կենտրոն ունի. նոր պայմաններ ԶԼՄ-ների համար

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Ապրիլյան մարտական գործողություններից հետո զինված ուժերում մասշտաբային փոփոխություններ սկսեցինք՝ առաջնագիծը տեխնիկական միջոցներով համալրելուց, արդիականացնելուց մինչև ամրաշինական-կահավորման աշխատանքներ, սպառազինության համալրում:

Այս փուլում ևս մեկ կարևոր քայլ ենք իրականացնում. պաշտպանության բանակը տեղեկատվական կենտրոն հիմնեց, որը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների համար ապահովելու աշխատանքի լավ պայմաններ, ներքին և արտաքին լսարանին հասցնելու օպերատիվ, օբյեկտիվ տեղեկատվություն:

ՊԲ-ն այս առումով խնդիր էր դրել՝ ճգնաժամային իրավիճակներում լրատվամիջոցների համար ստեղծել առավելագույն պայմաններ, տեղեկատվություն ստանալու, մշակելու և հանրությանը փոխանցելու համար:

Տարածքը հատկացրել ու հիմնանորոգել է պաշտպանության բանակը, տեխնիկական վերազինման հարցը՝ Յուքոմ ընկերությունը:

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ն էլ պատրաստակամություն է հայտնել օգնել կադրերի վերապատրաստման, մասնագիտական խորհրդատվության, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև՝ ճգնաժամային իրավիճակներում տեխնիկական հնարավորությունների ընդլայնման հարցում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում ընդլայնելու կենտրոնի համար նախատեսված տարածքը, վերանայել ճգնաժամային իրավիճակներում լրատվամիջոցների հետ աշխատանքի հաստատված կարգը:

Պաշտպանության բանակն իր տեղեկատվական քաղաքականությունն իրացնելու ճանապարհին իսկապես կարևոր քայլ կատարեց»։

22688556_1556590727739773_8929853748145914535_n 22730540_1556590081073171_1462436652331429730_n 22688771_1556590904406422_3284074971295671295_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ