16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Այնթապցիք սարսափում են նրա վերադարձի հեռանկարից. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Արարատի մարզի Այնթապ համայնքում դեկտեմբերի 8-ին սպասվող գյուղապետի ընտրությունները գյուղը բաժանել են 2 ճամբարի։ Երկրորդ անգամ գյուղապետ է ուզում ընտրվել գործող համայնքապետ ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը, որի մրցակիցը նախկին համայնքապետ, անկուսակցական Լյովա Թարվերդյանն է։

“Ասում են, որ վերջինի օրոք գյուղով կարծես ցունամի անցած լիներ. Թարվերդյանն անխնա վաճառել է գյուղի սեփականություն հանդիսացող հողերը, եւ այնթապցիք սարսափում են նրա վերադարձի հեռանկարից, սակայն նա մեծ շրջապատ ունի եւ նույնքան մեծ շանսեր, որքան մյուս թեկնածուն։ Սա մարզի ամենամեծ գյուղն է՝ 12 հազար բնակչով, բավական մեծ բյուջեով, և պայքարն էլ նույնքան թեժ է”,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ