13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ոչխարի բիզնես. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Իրանի հետ “վեցնյակի” բանակցությունների հաջողության, Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների դադարեցման ֆոնին հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Սյունիքի մարզպետարանը, որը մոնիտորինգի էր ենթարկում իրանական շուկան, մասնավորապես, ոչխարի արտահանման “աշխարհագրությունը”:

“Արդյունքում պարզել է, որ եթե այդ շուկայի գեթ մեկ տոկոսը կարողանա բավարարել Հայաստանը, ապա այն շատ լուրջ թիվ կկազմի թե դրամաշրջանառության, թե Սյունիքի բնակչության զբաղվածության առումով, մանավանդ, որ հենց Մեղրու “պռնկին” մարզի “պապաները”` Հակոբյանները արդեն իսկ “նանո-սպանդանոց” են կառուցել, որը, ի տարբերություն աշխարհի մնացյալ ծայրերից Իրան ներմուծվող սառեցված ոչխարի մսի, թարմ միս է արտահանում հարեւան հանրապետություն` միեւնույն ժամանակ առանձնացնելով բուրդը, որպես առանձին հումք:

Սպանդանոցը, ըստ մեր աղբյուրների, կարող է ապահովել վերը նշված այդ մեկ տոկոս ծավալը եւս”,- գրում է թերթը եւ հավելում, որ այս օրերին խնդրո առնչութամբ Սյունիքի պատասխանատուները, մարզպետը բանակցություններ են վարում մեր կառավարության, իրանական կողմի, ինչպես նաեւ Սյունիքի գյուղերի ազգաբնակչության հետ` այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ