Էականն այն է՝ ինչ կլինի Վիլնյուսից հետո. Առավոտ
“Առավոտը” գրում է, որ իրենց հարցին`ի՞նչ սպասել Վիլնյուսի գագաթնաժողովից, “Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ասել է, որ Վիլնյուսում ինչ-որ հռչակագիր կընդունվի, որով կֆիքսեն, որ բոլորը կողմ են այն ամենին, ինչ լավ է, եւ դեմ են այն ամենին, ինչ վատ Է:Դա կլինի որեւէ մեկին չպարտավորեցնող մի բան:
“Գագաթնաժողովի մեկնարկից աոաջ քննարկումները թեժանում են, արվում են բազմաթիվ կանխատեսումներ: Պարոն Սեհրաբյանը կարծում է, որ եթե անգամ ոչինչ չստորագրվի էլ, միեւնույն է’ “Կյանքը կշարունակվի նաեւ Վիլնյուսից հետո”:
Գնահատելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը’ Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, թե այդ համատեքստում միեւնույն է, թե կոնկրետ Վիլնյուսում ինչ կարվի. “Դա չի փոխի իրերի եւ ուժերի դասավորությունը, որը ձեւավորվել է հարաբերությունների այն եռանկյունում, որը կազմում են ԵՄ-ն, ՌԴ-ն եւ հետխորհրդային երկրները: Հետեւաբար’ ինչ կանեն, ինչ չեն անի այնտեղ’ Վիլնյուսում, էական չէ: էականն այն է, թե ինչ կլինի դրանից հետո””,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: