06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի համբերությունը. Ժողովուրդ

Հայաստանում ռուսական համարանիշներով մեքենաները շարունակում են արտոնյալ մնալ։ Ու քանի որ այդպիսի համարանիշ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների համար, շատ հայ վարորդներ՝ հիմնականում ունեւոր, պաշտոնական խավի ներկայացուցիչներ, իրենց ավտոմեքենաների համարանիշները փոխարինել են ռուսակսւնով եւ դարձել երթեւեկության իսկական գլխացավանք: Վարում են, ինչպես ցանկանան՝ վստահ լինելով, որ չեն տուգանվում:

Խնդրի առնչությամբ Սերժ Սարգսյանը դեռ 2016թ. նոյեմբերի 2-ի խորհրդակցության ժամանակ համապատասխան հանձնարարություն էր տվել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, սակայն մինչ երեկ ոչինչ չէր արվում։

«ժողովուրդ» օրաթերթը խնդրին անդրադարձւսվ հոկտեմբերի 14-ին՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի չկատարված հանձնարարականի մասին։ Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը փորձում է որոշակի մեխանիզմներ ներդնել՝օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու եւ դրանց վարորդներին օրինախախտման դեպքում տուգանելու ուղղությամբ։ 1 տարի անց ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռ փորձում է սահմանային անցակետերում իր ներկայացուցիչն ունենալ՝ օտարերկրյա պետհամարանիշի վարորդներին իրավախախտումերի մասին պատշաճ ծանուցելու համար։ ՃՈ-ն արդեն նման քննարկումներ անցկացրել է եւ Մեղրիի, եւ Բագրատաշենի ու Գոգավանի սահմանակետերում։ Հետաքրքիր Է՝ մինչ օրս ինչու ոչինչ չէր արվում ռուսական համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների հաղթարշավը կասեցնելու ուղղությամբ։  

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ