Չեն փոխվում հիմարները եւ մեռելները. Հրապարակ
”Հրապարակը” զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ և գրում է.
”Էն Հրայր Թովմասյանին, որին ես ճանաչում եմ արդեն 43 տարի, արտագաղթող չի: Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա: Ես սա ինձ բարձրացնելու համար չասացի: Այս հարցում հարաբերական բաներ կան, իհարկե: Ինձ հետ սովորած, նույն մասնագիտությամբ շատերին գիտեմ, որ հիմա աշխարհի տարբեր անկյուններում, հաճախ էլ ոչ մասնագիտական, գործունեություն են ծավալել: Բայց նույնիսկ այդկերպ աշխատում են օգտակար լինել ազգին ու մեր պետությանը: Իմ մեջ, չգիտեմ, արմատները գուցե մի քիչ ավելի խորն են, էրգրի ընկալումը երեւի մի քիչ ուրիշ է: Ես զարմանում եմ, երբ մեկի հետ փոքր վեճ ես ունենում թե չէ, ասում է’ կթողնեմ, էս երկրից կգնամ: Այո, բայց ո՞ւմ ես վատություն անում գնալով: Սա հո միայն իմ երկիրը, իմ տունը չի: Սա նաեւ քո տունն է, չէ՞: Քո տնի՞ց ես նեղանում- գնում:
Ինչ վերաբերում է ”հեղափոխությունից առաջ եւ հետո”-ին, հիշենք Չերչիլի մի հայտնի խոսքը’ չեն փոխվում հիմարները եւ մեռելները: Կարծում եմ’ բոլոր մարդիկ էլ իրենց առանձին դրսեւորումներում, օրինակ մտածելակերպով, փոփոխությունների ենթարկվում են, բայց մի տարիքից հետո դա շատ հազվադեպ է լինում կամ բացառվում է ընդհանրապես”:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: