27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Տաքսու վարորդները պահանջում են Վահան Մարտիրոսյանի հրաժարականը

Այսօր անհատ տաքսու վարորդները բողոքի ակցիա էին արել․ վերջիններս պահանջում են Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրաժարականը:
«Այս նախարարը բացարձակ չի տիրապետում ոլորտին»,- նշեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի։ Ասում են՝ տաքսիներն առավելագույնը 6 տարվա հնություն պիտի ունենա, բայց մի՞թե դա ասողները չեն գիտակցում՝ այս ժողովրդի վիճակը վատ է», – լրագրողների հետ զրույցում նշեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Տաքսու վարորդներն ընդգծեցին՝ իրենց հունից հանում է նոր օրինագիծն այն մասին, որ տաքսի ծառայություն մատուցելու համար մեքենաները առավելագույնը 6 տարվա հնություն պետք է ունենան: Այս հարցով դեռ քննարկումներ են ծավալվում:
«Այսօր մեր ամբողջ ազգը մտածում է օրվա հացի մասին՝ ոնց անի, որ 3-5 հազար դրամ գումար տանի տուն: Սրանք էլ Ֆռում -ֆռում են կամ կպնում են առեւտրականերին կամ տաքսիստներին»,- ասաց տաքսու վարորդներից մեկը։

Այսօր տաքսու վարորդներն անդրադարձան նաեւ նախարար Վահան Մարտիրոսյանի այն հայտարարության՝ աջ ղեկով մեքենաների մասին։

«Այսինքն եթե ինչ-որ նախարարի մի բան հարմար չէ, ամբողջը ժողովրդից պետք է դուրս գա հա: Դուք նախարար եք, դուք պիտի մտածեք ժողովրդի մասին, թե՞ ժողովուրդ պետք է մտածի ձեր մասին»,- ասաց տաքսու վարորդներից մեկը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ