27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախցիները լուրջ չեն վերաբերում բանակցային գործընթացներին. արցախցի քաղաքագետ

Ինչպես հայտնել ենք,  երեկ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում  քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, ով տեսազանգով միացել էր Ստեփանակերտից,  նշեց՝  Ժնևում կայացած հանդիպումը,  ինչպես նաև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հայկական կողմի հերթական  պարտությունն է:
Բանախոսը շեշտեց՝   ապրիլյան պատերազմից հետո  ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ համանախագահները, առաջին հերթին ԱՄՆ-ն, Ադրբեջանին պարտադրել էին  հետաքննական մեխանիզմներ ներդնել.   դրանք թույլ կտային մեղմացնել, հեշտացնել էսկալյացիայի վերահսկումը  հակամարտության գոտում: 

«Հայկական կողմը հայտարարել էր, որ մինչև Ադրբեջանը չհամաձայնվի իրականացնել  իր վրա ստանձնած պարտավորությունները, բովանդակային բանակցություններ տեղի չեն ունենալու:

Ինչպես տեսանք, բանակցություններ տեղի ունեցան, ավելին՝ այդ բանակցությունների արդյունքում ընդունվել է մի հայտարարություն, որի մեջ որևէ խոսք չկա ո՛չ Վիեննայի, ո՛չ Սանկտ-Պետերբուրգի մասին: Իսկ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները հնարավորություն էին տալիս հայկական կողմին պահպանել ստատուս քվոն, նաև կառուցողական  դիրքորոշում  ունեցող կողմի իմիջը»,- ասաց քաղաքագետը:

 

73.thumb

 Քաղաքագետն իր խոսքում շեշտեց՝   արցախցիները  լուրջ չեն վերաբերվում տեղի ունեցողին, ավելին՝  բանակցային գործընթացն  ընկալվում է որպես  ինչ-որ  երկրորդական,   կեղծ իրականություն:

Քաղաքագետը շեշտեց՝  պետք է փորձել զարգացնել տնտեսությունը, ռազմական արդյունաբերությունը, բանակը, կառուցել ժողովրդավարական ինստիտուտներ, իսկ դա,  ըստ քաղաքագետի,  այսօր չի արվում ո՛չ   Հայաստանում, ո՛չ Արցախում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ