27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեկնարկել է Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում  հոկտեմբերի 12-ից հոկտեմբեր 15-ը տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովը, որին մասնակցել  են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

 

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի շրջանակներում տեղի են ունեցել տնտեսական կարևորություն ներկայացնող մի շարք  հանդիպումներ, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նախագահի տեղակալ պարոն Սիրիլ Մյուլլերի և տարածաշրջանի տնօրեն Ֆրանկ Հիմսկերկի, ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթնի դը Լանոյի, ԱՄՀ տարածաշրջանի հարցերով տնօրեն Ջիհադ Ազուրի հետ  և այլն: Քննարկումների հիմնական շրջանակը ներառել է համաշխարհային տնտեսության, տնտեսական իրավիճակի զարգացման ընթացիկ միտումների, համաշխարհային ֆինանսական շուկաներում ֆինանսական կայունության, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի և զարգացող երկրներում աղքատության մակարդակի կրճատմանը վերաբերող հարցեր:

 

Հոկտեմբերի 13-ին Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ տիկին Բրիջիթ Բրինքի հետ:

 

Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը աշխատանքային այցով կմեկնի Կալիֆոռնիա, որտեղ հանդիպում կունենա նահանգապետ Ջերի Բրաունի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ