25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաց նամակ

Կից ներկայացնում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության
բաց նամակը ՊՆ և ԿԳՆ նախարարներին, որում արտահայտում ենք մեր կարծիքը ակադեմիական տարկետման տրամադրման նոր կարքի վերաբերյալ։

Բաց նամակ Վիգեն Սարգսյանին և Լևոն Մկրտչյանին

Անքննելի համարելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտակությունն իր նպաստն ունենալու պետության պաշտպանության գործում,

Ցավով ամրագրելով կրթության և պաշտպանության ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գոյությունը,

Կարևորելով կրթության անընդհատությունը և երիտասարդների ինքաիրացումը հանուն պետական շահի,

Անհամաձայնություն հայտնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում ակադեմիական տարկետման տրամադրման պայմանների վերևաձևակերպման առաջարկի շուրջ,ինչը նաև ենթադրում է ներկայիս ուսանողներին հաջորդ կրթական աստիճանի համար տարկետման իրավունքի վերացում,

Անհանգստություն հայտնելով օրենքի ընդունման դեպքում բազմաթիվ երիտասարդների՝ երկիրը լքելու ցանկության վերաբերյալ,

Հայտարարում ենք, որ դեմ ենք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվող ակադեմիական տարկետման տրամադրման կարգի այսպիսի փոփոխությանը և հրավիրում ենք Պաշտպանության և Կրթության ու գիտության նախարարություններին քննարկում սկսել օրենսդրական առավել ընդունելի կարգավորման շուրջ։

Ստորև ներկայացնում ենք մի քանի փաստարկներ, որոնք հիմք են հանդիսացել այս նախաձեռնությամբ հանդես գալու համար։

 Նախևառաջ, անհրաժեշտ ենք համարում վերջնական հստակություն մտցնել ակադեմիական տարկետում ստացող այն երիտասարդների թվաքանակի հարցում, որոնք թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից։ 2017-2018 ուսումնական տարում այդ ցուցանիշը չի գերազանցել 140-ը (https://www.e-gov.am/gov-decrees/item/28536/

Ակադեմիական տարկետումը պարտադիր զինծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատվելու հիմք կարող է դառնալ միմիայն 140 երիտասարդի համար, այն էլ՝ այն դեպքում, եթե ընդունելու լինենք, որ նախատեսված բոլոր տեղերը զբաղեցվելու են միայն արական սեռի քաղաքացիների կողմից և բոլորն էլ հաջողությամբ են պաշտպանելու իրենց ատենախոսությունները։ Այս տեսակետից հատուկ ուշադրության է արժանի սույն նամակի հասցեատերերից ՊՆ նախարար Վ․ Սարգսյանի այն պնդումը, թե «18 տարեկանում չզորակոչված քաղաքացիներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը» (http://www.tert.am/am/news/2017/10/02/Vigen-S/2499238), այլ կերպ ասած՝ բակալավրիատում իր ուսումը պետպատվերի համակարգում շարունակող և 4 տարի ժամկետով տարկետում ստացող երիտասարդների գերակշիռ մեծամասնությունը հնարավորություն է ստանում խուսափելու զինծառայությունից։ Մեզ համար խիստ անհասկանալի է մնում խնդիրը առաջարկվող օրինագծի շրջանակներում լուծելու մոտեցումը։

Համեմատության համար հիմք ընդունելով վերջին երկու տարիների տվյալները ակադեմիական տարկետումների վերաբերյալ՝ կարող ենք արձանագրել, որ բակալավրիատում անվճար տեղերի քանակը տատանվում է 1800-ի, իսկ մագիստրատուրայում՝ 400-ի սահմաններում: Բակալավրիատ ընդունվող արական սեռի քաղաքացիների թվաքանակը ենթադրաբար (ստույգ տվյալները մատչելի չեն) համարելով 900-1000 (նախատեսված տեղերի կեսը կամ ավելին)՝ դժվար չէ նկատել, որ մագիստրատուրայում ուսումը շարունակելու հնարավորություն ունի նրանց շուրջ 40 %-ը, իսկ ասպիրանտուրայում՝ մոտ 15 %-ը։

Ուստի 85 %-ը, ենթակա լինելով պարտադիր ժամկետային զինծառայության, որևիցե իրավական հիմնավորում չունի դրանից խուսափելու համար։ Այն, որ կրթական տարկետման բացակայության պայմաններում այդ երիտասարդների մեծ մասը չի մեկնում զինծառայության, մղում է խնդրի ակունքները որոնելու լուրջ ռիսկեր պարունակող այլ ասպարեզում։ Մեկնաբանությունից զերծ մնալով՝ հարկ ենք համարում կրկնել, որ ակադեմիական տարկետումը զինծառայությունից ազատվելու հիմք կարող է դառնալ տարեկան կտրվածքով առավելագույնը 140 երիտասարդի համար։

2․ Հստակեցման կարիք է զգում նաև քննարկվող օրենսդրական նախաձեռնության օգտին բերվող այն փաստարկը, թե արական սեռի բոլոր քաղաքացիներին բանակ զորակոչելու միջոցով հնարավոր է հասնել սոցիալական արդարության ապահովման: Այս դրույթը, քննադատության չդիմանալով հանդերձ, առնվազն ծանրակշիռ և լուրջ համարվելու հավակնություն չի կարող ունենալ, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չեն առողջապահության համակարգում թույլ տրվող չարաշահումները և, այդպիսով, կրթության համակարգի կոռուպցիան առողջապահության համակարգ տեղափոխելու հնարավորությունը:

Օրինագծի ընդունման դեպքում ստացվելու է մի իրավիճակ, երբ կրթության քողի տակ բանակից խուսափելու մտադրությունը նույն անձանց կողմից կենսագործվելու է այլ ասպարեզում` «ծառայության համար ոչ պիտանի» դառնալու միջոցով: Անցյալի փորձը՝ ապացույց։ Ակնհայտ է, որ սոցիալական արդարության ապահովման հեռանկարը հայտնվում է փակուղում: Այս տեսանկյունից իրավիճակը ճշգրիտ է արտացոլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի՝ ավելի քան 1 տարի առաջ արված այն հայտարարությունը, ըստ որի` «եթե արդարության խնդիր ենք տեսնում, այլ ձևով պետք է լուծենք» (https://news.am/arm/news/326540.html):

  1. Ասպիրանտուրան որպես զինծառայությունից ազատվելու գործիք օգտագործողներից գիտությունն ազատելու նպատակը դիտարկվում է որպես քննարկվող օրինագծի ընդունման կարևոր արդյունքներից մեկը: Մեր կարծիքով՝ պետք է ընդունել, որ, այո՛, ասպիրանտուրան կազատվի նրանցից, ովքեր գիտությունն օգտագործում են պարտադիր զինվորական ծառայությունից խույս տալու դավադիր նպատակով: Բայց ասպիրանտուրան կազատվի նաև այն շնորհալի երիտասարդներից, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով և կրթության ասպարեզում ներդրած ջանքերով վաստակել են տարկետման իրավունք ստանալու և իրենց գիտական գործունեության առաջին քայլերն անելու հնարավորությունը: Այն, որ գիտության նվիրյալը զինծառայությունից հետո էլ կշարունակի զբաղվել գիտությամբ, լուրջ կասկածի ենթակա իրողություն է. ասպիրանտը, իր անձնական կյանքը թողած մի կողմ, հնարավորություն է ունենալու գիտության թեկնածու դառնալ միայն շուրջ 30 տարեկանում, զոհողություն, ինչին կգնան շատ քչերը: Էլ չենք խոսում զինծառայությունից հետո գիտելիքների և լեզվական հմտությունների վերականգնման այն գործընթացի մասին, որն իր հերթին կպահանջի առանձին ժամանակահատված: Գիտնական լինելը ի ծնե տրված իրողություն չէ․ այն ձեռք է բերվում տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում։ Գիտության առանց այն էլ խիստ դժվար և առնվազն ոչ եկամտաբեր ճանապարհն ընտրողների թվաքանակը անշրջելի կերպով նվազելու վտանգի առաջ է, հանգամանք, որ չի կարող ուշադրության առարկա չդառնալ, թեկուզ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում։ Ասպիրանտների փոքր թվաքանակը բանակի թվաքանակի վրա որևէ զգալի ազդեցություն չի թողնելու, այնինչ պայմանավորելու է հայաստանյան՝ առանց այն էլ ծանր վիճակում գտնվող գիտական հիմնարկների գոնե շարունակականությունն ու երիտասարդացումը։ Եվ եթե նկատի ունենանք նաև, որ հասարակությանը հայտնի «առանձնաշնորհյալ» երիտասարդները բանակից խույս տալու այլ ուղով են ընթանալու, ապա կստացվի, որ գիտությունը ոչ թե «փրկվելու է», այլ զրկվելու իր ընդամենը մի քանի տասնյակ նվիրյալներից։ Դրա հետ մեկտեղ, մի՞թե մտահոգության առարկա չպետք է դառնա այն հեռանկարը, որ օրինագծի առաջադրած նոր իրավիճակի պայմաններում մի շարք երիտասարդներ շատ ավելի նախընտրելի են համարելու PhD-ների պաշտպանությունը արտասահմանյան ակադեմիական հաստատություններում, քան ծանր հեռանկար խոստացող ասպիրանտական կրթությունը Հայաստանում։ Ղարաբաղյան հակամարտության ծանրության ներքո գիտակրթական կյանքը հասկանալիորեն պետք է ստորադասվի պետության պաշտպանության գործին՝ ոչ, սակայն, գիտության զարգացումը և սեփական երկրում երիտասարդ գիտնականների առաջընթացը կասեցնելու ճանապարհով։

4․ Մեր պետության համար ստեղծված բարդ իրադրությունը հաշվի առնելով հանդերձ` լիովին կարելի է հասկանալ տարկետման տեղերը կիսով չափ կամ նույնիսկ ավելի մեծ չափաբաժնով կրճատելու մոտեցումը: Ասպիրանտական կրթության չափորոշիչների առավել խստացմանն ու ատենախոսությունների պաշտպանության գործընթացի հետագա ծանրացմանը միտված ձեռնարկումները ամբողջովին ողջունելի և արդյունավետ կարող են լինել, սակայն տարկետման իրավունքի այսօրինակ վերաձևակերպումը, որը հղի է ծանր հետևանքներով, ուղղակի անհեռանկարային է և ենթակա լուրջ վերանայման: Մեր համոզմամբ՝ կարճաժամկետ առումով այն աննշան ազդեցություն կունենա բանակի համալրման գործընթացի վրա, սակայն քիչ թե շատ երկարաժամկետ հեռանկարում անշրջելի հարված կհասցնի պետության գիտակրթական ներուժին:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն

Նամակին միացել են հետևյալ ուսանողները՝

  1. Աբրահամյան Սաթենիկ
  2. Ադամյան Մերի
  3. Ադոնց Հովհաննես
  4. Ազիզյան Աննա
  5. Աթանեսյան Էմիլիա
  6. Ալեքյան Ալվարդ
  7. Ալթունյան Վահագն
  8. Ամիրջանյան Վահագն
  9. Այդինյան Վիկտորյա
  10. Անտոնյան Տաթև
  11. Առաքելյան Լևոն
  12. Ասատրյան Գեղամ
  13. Ավագյան Ռոբերտ)
  14. Ավետիսյան Հմայակ
  15. Բալդարյան Սարգիս
  16. Բաղդասարյան Հայարփի
  17. Բարսեղյան Դավիթ
  18. Բոշյան Վերոնիկա
  19. Գաբրիելյան Նորայր
  20. Գալստյան Տիգրան
  21. Գասպարյան Արսեն
  22. ԳեղամյանԷլինա
  23. Գևորգյան Գրետա
  24. Գրիգորյան Նարեկ
  25. Գրիգորյան Սերգեյ
  26. Գրիգորյան Սևակ
  27. Զաքարյան Սարգիս
  28. Զոհրաբյան Նարինե
  29. Թադևոսյան Աշոտ
  30. Թադևոսյան Միշա
  31. Խաչատուրյան Հայկանուշ
  32. Խաչատրյան Դիանա
  33. Խաչատրյան Էմիլի
  34. Խաչատրյան Հակոբ
  35. Կարապետյան Լուսինե
  36. Կարապետյան Մարիամ
  37. Կարեյան Ավետիսշ
  38. Կիրակոսյան Նվեր
  39. Կոստանյան Վահան
  40. Հայրապետյան Նինա
  41. Հարությունյան Նիկոլայ
  42. Հովհաննես Հովակիմյան
  43. Ղահրամանյան Նելլի
  44. ՂուկասյանԴավիթ
  45. Մաթևոսյան Դավիթ
  46. Մաթևոսյան Մոնթե
  47. Մաչկալյան Քրիստինե
  48. Մելքոնյան Արփի
  49. Մինասյան Սյուզի
  50. Միրզոյան Արմեն
  51. Մկրտչյան Աշխեն
  52. Մկրտչյան Թամարա
  53. Մկրտչյան Հակոբ
  54. Մկրտչյան Սոնա
  55. Մկրտչյան Սոնա
  56. Մովսիսյան Յուրի
  57. Նարգիզ Գրիգորյան
  58. Շաբոյան Անի
  59. Շմավոնյան Թամարա
  60. Պապիկյան Դավիթ
  61. Պետրոսյան Գևորգ
  62. Պետրոսյան Դավիթ
  63. Պապոյան Արմինե
  64. Պետրոսյան Դավիթ
  65. Պետրոսյան Հայկ
  66. ՊողոսյանՄանուշակ
  67. Սահակյան Լուսինե
  68. Սահակյան Հայկ
  69. Սահակյան Հրանտ
  70. Սարգիսյան Լիլիթ
  71. Սարգսյան Էլմիրա
  72. Սիմոնյան Անուշ
  73. Սիմոնյան Հայկ
  74. Սուլթանյան Սաշիկծ
  75. Վարդանյան Անի
  76. Վարդանյան Գայանե
  77. Վարդանյան Երվանդ
  78. Վարդանյան Ռիմա
  79. ՏիգրանյանԳոհարիկ
  80. Փարսադանյան Վլադիմիր
  81. Քոսակյան Լուսինե
  82. Ճաղարյան Հասմիկ

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ