17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սիրո քաղաք Երևանի արձանները ևս տոնական օրը դիմավորում են պատշաճ տեսքով

Ձևավորված բարի սովորույթի համաձայն, Երևանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև մայրաքաղաքային անցուդարձի լուռ վկաները` Երևանի արձանները: Եվ հերթական անգամ այս կարևոր ու շնորհակալ պարտականությունն իրենց վրա էին վերցրել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու բազմաթիվ երիտասարդ կամավորներ: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ու հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողների աջակցությամբ, երիտասարդներն իրենց բնորոշ խանդավառությամբ և նվիրումով լվացել ու պատշաճ տեսքի են բերել մայրաքաղաքի բազմաթիվ արձաններ: Երիտասարդների շնորհակալ գործին հիացմունքով հետևող անցորդներից շատերն արդարացիորեն նկատել են, որ Սիրո քաղաք Երևանի արձաններն անգամ սիրո պակաս չունեն, և Երևանում արդեն ամեն ոք ու ամեն ինչ պատրաստ է 2799-ամյա սիրելի քաղաքի տոնը լիարժեք տոնախմբելուն:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ