13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հատուկ ռեժիմ պետք է սահմանենք.վարչապետը հորդորեց

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց համայնքներին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը, որի արժեքը կազմում է 6 միլիարդ դրամ:

«Դա հիմնականում 15 համայնքներին փոխանցվող գույք է ՝ գազատար և ոռոգման համակարգեր: Նախադեպը շատ լավն է, որովհետև մենք այսպիսի խոշորածավալ ակտիվ կապիտալ չենք փոխանցել համայնքներին: Սրանով մենք համայնքների համար կարող ենք սկիզբ դնել լուրջ ֆինանսական գործընթացի՝ համայնքային վարկավորմանը»,- նշեց  նախարարը:

Անդրադառնալով սահմանամերձ համայնքներում գազի հասանելիության ներքին չլուծված խնդրին` հատկապես Կոթի, Ոսկևան, Ոսկեպար համայնքների համար, խնդրեց էներգետիկ ենթակառուցվածքների նախարարին լուծումներ գտնել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը` դիմելով էներգետիկ ենթակառուցվածքների նախարարին, ասաց. «Պարո՛ն Մանուկյան, սահմանամերձ բնակավայրերի համար մենք հատուկ ռեժիմ պետք է սահմանենք, որ այն բնակավայրերը, որոնց մոտ գազաֆիկացումն անտրամաբանական ծախսերի հետ է կապված, առաջարկենք այլընտրանքային էներգիա: Խնդրում եմ քննարկել բոլոր տարբերակները, եթե գազի խնդիրը շատ չի տարբերվում ծախսի առումով, ապա խնդրենք «Գազպրոմ-Արմենիային», որ այս բնակավայրերի համար հատուկ ռեժիմ սահմանի»,- հանձնարարեց վարչապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ