25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է. Առավոտ

Անցած շաբաթ լրատվամիջոցներում ամենաշատը խոսվեց երկու թեմայից. հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ եւ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստ եւ Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան ծեծկռտուք։

Բայց վտանգավոր զարգացում ենթադրող մի թեմա թերեւս ստվերում ճնւսց, անգամ ոչ բոլոր
լրատվամիջռցները հրապարակեցին այս լուրը։ ՀՀ պաշտպանության նախարարության կայքում հոկտեմբերի 5-ին տեղադրվել է հետեւյալ լուրը.

«Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովին։

Ձրույցի ընթացքում Նիկուայ Զեմցովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել հասարակական շարժման գործունեության շրջանակներն ու առաջիկա ծրագրերը։ Ընդգծելով հայ ժողովրդի մեծ ավանդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում՝ ՀՀ պաշտրդանության նախարարն իր հերթին կարեւորել է ավագ սերնդի սխ­րանքը վաո պահելու, սերունդների միջեւ կապն ամրապնդելու եւ երիտասարդության շրջանում հայրենասիրական արժեքներ սերմանելու գործում «Անմահ գնդի» գաղա­փարի ներքո իրականացվող միջոցառումները։ Հանդիպման ընթացբում քննարկվել են նաեւ համագործակցության եւ համա­տեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները»:

Ռազմահայրենասիրությունը մաթեմատիկա կամ ֆիզիկա չէ, որ աշխարհի ցան­կացած ծայրում էլ նույնը լինի։ Բազմիցս է ասվել. մոլորակի մակարդակով հակաահաբեկչական պայքարը չի ստացվում, որովհետեւ մեկի չափանիշներով ահաբե­կիչը մյուսի համար ազատամարտիկ է։ Հայտնի փաստ է՝ երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը տարբեր ժամանակներում Վրաստանից ու Ուկրաինայից կտորներ էր պոկում, Պուտինի վարկանիշը ամենաբարձրն էր իր երկրում։ Նրանց ոազմահայրենասիրությունը ուրիշինը իրենցով անելն է։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի նախագահի օրոք հա­րեւանի ունեցածը չի խլել։ Մենք ազգովի տեր ենք կանգնել մեր հողին, ընդամենը թույլ չենք տվել, որ մեզ կոտորեն, իրենցով անեն մեր ունեցվածքը։ Իհարկե, ոչ ճիշտ է ստացվել։

Նիկոլայ Զեմցովը Վլադիմիր Պուտինի քաղաքական հենարան «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է։ Այլ խոսբով՝ համաձայն է Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության հետ, պյդ թվում՝ բոլորից ինչ-որ բան պոկելու հարցում։ Ու ամենաքիչը վտանգավոր է նման մարդուն վստահել Հայաստանի երիտասարդության շրջանում հայրենասիրական արժեքներ սերմանելու գործը։ Ինչ պետք է սովորեցնի մեծապետական նկրտումներ ու­նեցող կուսակցության ներկայացուցիչը մեր երիտասարդներին։ Եթե խոսքը միայն Հայրենական պատերազմում մեր պապերի սխրանքների մասին է, եթե այդ մասին Հայաստանի դպրոցների պատմության դասագրքերում քիչ է գրված, պետք է լրացնել այդ բացը՝ առանց ռուս իշխանա­կան պատգամավորի միջամտության։ Օրինակ՝ գրել, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, զոհվել է 200 հազարը, 103 հայ Խորհրդային Միության հերոս է դարձել, ավելի բան 70 հազարը տարբեր մեդալներ եւ շքանշաններ ստացել։

Անգամ հայ Սփյուռքն է օգնել ֆաշիզմի դեմ պայքարին եւ անձնական միջոցներով ձեւավորված «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն նվիրել խորհրդային բանակին։ Վստահ եմ, որ Ռուսաստանի դպրոցների պատմության դասագրքերում եւ ընդհանրապես գրականության մեջ այս ամենը չկա։ Եթե լիներ, ոուս պատգամավորը տեղյակ կլիներ։ Մինչդեռ, ըստ ՊՆ հաղորդագրության, Վիգեն Սարգսյանն է ռուս պատգամավորին պատմել ֆաշիզմի դեմ պայքարում հայերի մեծ ավանդի մասին։ Անթույլատրելի է ու վտանգավոր հայերի հերոսական անցյալից անտեղյակին հայի ռազճահայրենասիրության գործը տալը կամ գործին մասնակից դարձնելը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ