05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել նրանից. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Հմայակ Մկրտչյանը՝ հայտնի Համիկը, ազատվել է պաշտոնից։ Հմայակ Մկրտչյանը մոտ 10 տարի Աժ գործերի կառավարիչն էր, հետո նրան կառավարություն էր տարել Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ նշանակվելուց հետո։ Այժմ, փաստորեն, Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել նրանից։

Կառավարությունից հաստատեցին Հմայակ Մկրտչյանի ազատման լուրը՝ նշելով, որ առայժմ ՊՈԱԿ-ը նոր տնօրեն չունի, պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխտնօրեն Գեորգի Հարությունյանի վրա։ Ի դեպ, Համիկը մամուլին քաջ հայտնի անձնավորություն է։ Մասնավորապես՝ ժամանակին հրապարակումներ են եղել, որ Համիկը Թամանյանի արձանի մոտ իջել է իր մեքենայից, հանդիպակաց,

իր կարծիքով սխալ կայանված «ավտոմեքենայի» ապակիներին, դռներին է հարվածել։ Մեկ այլ հրապարակման համաձայն՝ նա Աժ գործերի կառավարիչ աշխատելու ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ զանգահարել է Աժ աշխատակազմի ղեկա­վարին եւ հաշիվ պահանջել իր հետ վատ վերաբերվելու համար, վերջինս էլ հանձնարարել է ստուգել Աժ ավտոպարկը, պա­հեստը, բենզինի հատկացումները։

Նշենք, որ կառավարության գործերի կառավարիչը Հերմինե Նաղդայյանի ամուսինն է՝ Դավիթ Բեգլարյանը, իսկ «Սպասարկում» ՊՈԱԿ-ն զբաղվում էր կառավարության միջոցառումների կազմակերպմամբ, շենքի մաքրությամբ, սպասարկմամբ։ Լավատեղյակներն ասում են, որ Համիկը մինչեւ վերջերս շրջում էր Աժ պետհամարանիշներով, այժմ, փաս­տորեն, նրա արտոնյալ կյանքն ավարտվեց։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ