14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կողմնորոշվեցին. Ժամանակ

Շաբաթ օրը տեղի է ունեցել ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ձեւավորվող ազգային դիմադրության ճակատի երկրորդ հանդի­պումը։ ժիրայր Սեֆիլյանի ցուցակում 31 անունների մեջ նշվում են նաեւ ՕՐՕ դաշինքի առաջնորդ­ները՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան։ Օրաթերթի տեղեկություններով Սեյրան Օհանյանը դրական է գնահատել ժիրայր Սեֆիլյանի՝ ազգային դիմադրության ճակատի ձեւավորումը։ Ճակատի համակարգման աշխատանքներն իրականացնող «ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը թերթի հետ զրույցում նշեց, որ նախատեսված էր հանդիպում Սեյրան Օհանյանի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով հանդի­պումը չի կայացել, եւ առաջիկա օրերին այդ հանդիպումը կկայանա :

«Քննարկում չենք ունեցել, ուղղակի կողմնորոշվել ենք՝ հանդիպենք, զրուցենք, հասկանանք»,- ասաց Պետրոս Մակեյանը։ ՕՐՕ դաշինքի մյուս երկու առաջնորղները՝ Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանում չեն։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ