15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախարարն անտեղյակ էր «Ընտանեկան բռնության» օրենքի քննարկման միջադեպից

Համացանցում չի դադարում քննարկվել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի վերաբերյալ երեկվա հանրային քննարկման դեպքերը: Նշենք, որ Արդարադատության նախարարույթունը քննարկմանը հրավիրել էր նաև օրենքի նախագծի ընդդիմախոսներին, սակայն վերջիններս քննարկումը շոուի վերածեցին՝ սկսելով գոռգոռալ, ձայնի իրավունք պահանջել: Արդյունքում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լքեցին դահլիճը:

Այսօր Henaran.am-ի թղթակիցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, ով մասնակցում էր «Սոցիալական աշխատողի» վերաբերյալ հանրային քննարկմանը, հետաքրքրվեց, թե ինչ տպավորություններ ունի երեկվա քննարկումից և օրենքից ընդհանրապես: Ի պատասխան նախարարն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է եղել քննարկմանը: «Տեղյակ չեմ ճիշտն ասած, իսկ ի՞նչ է կատարվել որ»,-եղավ նախարարի պատասխանը: Օրենքի վերաբերյալ դիտարկումներ նախարարը չներկայացրեց, քանի որ շտապում էր ճանապարհել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ով ևս մասնակցում էր քննարկմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ