25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

«Սոցիալական աշխատողը կարիքի մեջ գտնվող անձի հենարանը պետք է դառնա»

Սոցիալական պաշտպանության համակարգում կատարված համակարգային բարեփոխումները փաստում են, որ պետությունը սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին հստակ քայլեր է իրականացնում. համոզված է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Այսօր «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ նա նկատեց. «Մենք պարտավոր ենք պատշաճ պայմաններ ապահովել մեր քաղաքացիների բարեկեցության, կյանքի որակի բարելավման, անհատի և ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխավորման համար: Դեռ 25 տարի առաջ, ստեղծելով համապատասխան ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն, ինքս առաջին անգամ ՀՀ-ում ներդրեցի սոցիալական աշխատողի ինստիտուտը։ Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, ով իր հմտություններով և գիտելիքներով կարիքի մեջ գտնվող անձի հենարանը պետք է դառնա։ Այդ առումով անչափ կարևոր են սոցիալական ոլորտի մասնագիտացման խնդիրները»։

Վերջինս ասաց, որ օրենքի նախագծում առաջարկվող դրույթները կնպաստեն հնարավոր բացերը լրացնել և կապահովեն ավելի արդյունավետ ծառայություններ մատուցել։ 

Նշենք, որ քննարկմանը մասնակցում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը,  պատգամավորներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ