03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանում կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն

Այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը ներկայացրին  «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի  որոշ մանրամասներ։

Բանախոսները շեշտեցին՝ ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք օդագնացության միջազգային փառատոնի մանրամասները: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը:

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը շեշտեց՝   օդագնացության միջազգային փառատոնի գեղեցկությունը կապահովեն մասնակիցներ՝ 5 երկրներից` Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից և Լիտվայից ժամանած մասնակիցները 14 օդապարիկներով թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում և վայրէջք կկատարեն Երևանի վարչական սահմաններից դուրս:

«Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն իր հերթին նշեց՝ թիմերի համար օդում նախատեսված են որոշակի առաջադրանքներ, իսկ եթթե ավելի պարզ ասենք՝ ապա առավելությունը կտրվի այն անձնակազմերին, որոնց օդապարիկները երևանյան երկնքում ավելի երկար կմնան:
Փատառոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:30-ին, Հանրապետության հրապարակում: Բացման և հաջորդող օրերի համար նախատեսված է միջոցառումների հետևյալ ժամանակացույցը.
Հոկտեմբերի 14
15:30. Հանրապետության հրապարակ. փառատոնի պաշտոնական բացումը:
16:40. Օդապարիկները նախապատրաստումը թռիչքի:
17:00. Թռիչք Երևանի երկնքում՝ 1,5 ժամ տևողությամբ:
Հոկտեմբերի 15
07:00. Հանրապետության հրապարակ կամ Ազատության հրապարակ (կախված եղանակային պայմաններից). մեկնարկ և օդապարիկների միաժամանակյա թռիչք Երևանի երկնքում: 
17:00. Հանրապետության հրապարակ. թռիչքներ և երաժշտական ծրագիր:
19:00. Օդապարիկների՝ լուսավորությամբ ուղեկցվող շոու:
Հոկտեմբերի 16, 17
Թռիչքներ Գառնու և Ապարանի ջրամբարի հարակից տարածքերում  կլիեն` կախված եղանակային պայմաններից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ