04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քաղաքականության մեջ չկա՝ այս մի երկրին շատ եմ սիրում, այն մյուսին՝ քիչ. պատգամավորը՝ ՌԴ-ից

«Ես հակված եմ մտածելու, որ ՌԴ գործոնն ունի էական ազդեցություն ընդհանրապես մեր ու Իրանի կապերի ավելի խորացման, ուժեղացման առումով, տարածաշրջանում Իրանը որպես այդպիսին ռեսուրսներով ու կայունությամբ որպես հին երկիր շատ ուժեղ է, ու նրա հետ հաշվի չեն կարող չնստել ուժեղ երկրները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան այցի մասին:

Բոստանջյանը նկատեց, որ Իրանն էլ իր հերթին ունի ցանկություն ՀՀ-ի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվելու:

Ինչ վերաբերում է հնարավորությանը, թե Ադրբեջանը կարող է  անդամակցել ԵԱՏՄ-ին, պատգամավորն ասաց, որ ՌԴ-ն խոշոր երկիր է, և բնական պետք է համարել, որ կուզենա՝ իր ազդեցության շրջանակները չփոքրանան, իսկ դրա համար ոչ միայն Հայաստանի հետ կարող է լինել ռազմավարական ընկեր, նաև Ադրբեջանի հետ, ինչո՞ւ ոչ: «Քաղաքականության մեջ չկա այն, որ այս մի երկրին շատ եմ սիրում, այն մյուսին՝ քիչ: Ես բնական եմ համարում ՌԴ կեցվածքը: Եթե Ռուսաստանին հաջողվի ազդեցության ոլորտի պահպանության առումով, այդ նույն հզոր երկիրը գրեթե կբացառի ընդհարումը»,-նկատեց Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ