03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր քաղաքական մեծամասնությունն էլ է ասում՝ այլ ճար չունենք»

«Հայ-ռուսական համատեղ զորախմբի պայմանագիրը բավական անորոշ է, անհասկանալի է սա, որովհետև օրինակ՝ ինչ է նշանակում պատերազմի սպառնալիքի դեպքում կգործի այն, մի՞թե այսօր չունենք պատերազմի սպառնալիք, ունենք: Այստեղ կա նաև պատմական դառը փորձ, որ մենք տեսել ենք, որ այդ համատեղ զորքերը 3 օր շարունակ պարբերաբար ուշացել են »,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս վիվենդի » կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը:

Henaran.am-ի հարցին, թե կոնկրետ ինչ վտանգներ կարող է ունենալ միասնական զորախումբը մեզ համար, Արա Պապյանը պատասխանեց, որ օրինակ՝ եթե վաղը Ռուսստանը որոշի, որ իր շահերի համար զորախումբ պիտի իջեցնի Սիրիա կամ Իրաք, բայց կարող է  դա Հայաստանի շահերից չբխի, միևնույն է՝ մենք պիտի օգնենք անկախ նրանից, որ մեր բոլոր հարաբերությունները արաբական աշխարհի հետ կփչանան:

Ինչ վերաբերում է նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրին, ապա քաղաքագետն անհանգստություններ ունի: «Ես հույս ունեմ, որ կստորագրվի, բայց չեմ բացառում, որ արժանանա նախորդի ճակատագրին »,-նշեց նա:

Մեր մյուս հարցին, թե ինչ սպառնալիք ունի Հայաստանի համար այս համաձայնագիրը, Արա Պապյանն արձագանքեց. «Այն ժամանակվա պայմանագիրն (նկատի ունի 2013 թվականը-հեղ.) ավեի ընդգրկուն էր, Ռուսաստանի շահերն ավելի շատ էին, հիմա Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այն, ինչ պիտի ստորագրվի ԵՄ-ի հետ, պիտի համաձայնեցվի Ռուսաստանի հետ: Դա պարզ է, սակայն Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանն այլընտրանք ունենա, նա մի խնդիր ունի Հայաստանի հետ. նա մտածում է իր ռազմական ներկայության մասին այս երկրում, բիզնես շահերի մասին, ինքը չի ուզում՝ այլընտրանք ստեղծվի Հայաստանում, որը հնաավորություն կտա փոխել մեր ուղղվածությունը, մեր քաղաքական մեծամասնությունն էլ է ասում, որ այլնտրանք չկա, այլ ճար չունենք: Ես չեմ կարծում, որ մեծ վտանգ է տեսնում Ռուսաստանը, բայց այսպես ավելի հեշտ է կառավարել Հայաստանը »:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ