10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցանկացած զիջում կբերի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. Արա Պապյան

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր ու նախագահ Արա Պապյոնը չի բացառում, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ: «Նման հնարավորություն կա, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ, ակնհայտ է, որ միակ բանը, որով կարելի է շահագրգռել Ադրբեջանին ու նրան տանել ԵԱՏՄ, Ղարաբաղի հարցն է: Սա շատ վատ զարգացում կլինի մեզ համար ու կնշանակի, որ Հայաստանի վրա ճնշումները կշատանան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Վերջինս, խոսելով, Ադրբեջանի և ՀՀ նախագահների առաջիկա հանդիպումից, նշեց, որ որևէ սպասելիք չկա, որովհետև Ադրբեջանի դիրքորոշումը եղել է կոշտ ու ավելի է կոշտացել: «Հարցն այն է, թե որքան կկարողանանք մենք ավելի դիմակայել, չզիջել, քանի որ զիջելով մենք ավելի ծանր վիճակի մեջ ենք հայտնվելու, ցանկացած զիջում կբերի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Մի փոքր հույս կա արևմուտքի աշխուժացումից Ղարաբաղի հարցով, որ իրենք համաձայն չեն, որ ռուսները միայնակ լուծեն այդ հակասությունը, սրա վրա մենք գուցե կարողանանք խաղալ: Սակայն երբ նայում ենք այս մեկ տարվա ցուցանիշները, արտագաղթը շարունակվում է, տնտեսական ցուցանիշներ չկան, հասկանում ենք, որ նույն թույլ երկիրն ենք մնում»,-հավելեց Պապյանը:

Նա ընդգծեց, որ ռուսներն արդեն ունեն մեզ, և նրանց հիմա պետք է Ադրբեջանը: 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե հանդիպումը կարող է ինչ-որ դրական արդյունքի բերել, ապա քաղաքագետը շեշտեց. «Եթե ինչ-որ բան փոխվեր, նույն Ալիևը կամ նրա շրջապատից պետք է արտահայտվեին, նրան հույս էին տվել, որ այս հանդիպման ժամանակ կարելի է զիջում կորզել, պատահական չէ, որ Ալիևը նաև այլ հայտարարություններ է արել, որ իսլամական երկրները պետք է բոյկոտեն Հայաստանը, նրա՝ ՄԱԿ-ի ելույթը բացառիկ էր. ես չեմ հիշում, որ ՄԱԿ-ի ամբիոնից մեկ երկրի նախագահ մեկ այլ երկրի նախագահի պատերազմի հանցագործ անվաներ, իսկ Ալիևը Սերժ Սարգսյանին անվանեց պատերազմի հանցագործ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ