Ձեր շուրջը էտ կռուգը գծեք, որ նորմալ մարդիկ ձեզանից հեռու մնան
Շատ թույլ քարոզչական հնարքներ են օգտագործվում։
ա. Ով օրենքին դեմ ա ուրեմն նա բռնության կողմ ա։
բ. Ով օրենքին դեմ ա ուրեմն ռուսական շպիոն ա։
գ. Ստամբոլցյանը օրենքին դեմ ա , ուրեմն պետք ա օրենքին կողմ լինել։
Եթե այս երեք կետը չի անցնում, անցնում են ուղղակի վիրավորանքի ։
Երրորդ անգամ ա օրենքը դաշտ մտնում, բայց մետոդիչկան հինն ա մնացել։
Այդքան պրիմիտիվ մակարդակի քննարկում ա , որ պատասխանելու համար ժամանակն ա ափսոս։
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ։
Կայքի քվեարկությունը փորձեցին կեղծել բռնվեցին, մարդկանց անունից կեղծ քոմենթ որ և գրեցին, քննարկումը իրենց ձևով ցանկացան անել, մարդկանց ձեռից միկրոֆոն էին խլում, էլի տապալվեց։
Ինչ էլ փորձեն անել, ինչքան էլ փորձեն սև սպիտակ ներկայացնել, միևնույն է ստի դարը կարճ ա։
Վերջին խոսքս ուղղում եմ հակառակ կարծիք ունեցողներին այս քանի օրը վիրավորողներին, փաստեր խեղաթյուրողներին ու տարբեր տիպի կեղծիքների դիմածներին։
Էտ օրենքի մեջի 100 մետրը լավ գաղափար ա, ձեր շուրջը էտ կռուգը գծեք, որ նորմալ մարդիկ ձեզանից հեռու մնան:
Քաղաքագետ Տիգրան Քոչարյանն է գրառում թողել Ընտանեկան բռնության դեմ օրենքի քննարկումների առնչությամբ: