10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Ընտանեկան բռնության» օրենքի պատվերը Պյոտր Սվիտալսկին է տվել

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանն այսօր Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված «Ընտանեկան բռնության» վերաբերյալ օրենքի քննարկմանը հայտնի միջադեպից հետո վերջապես ելույթի իրավունք ստացավ ու հայտարարեց, որ այս օրենքի հեղինակը ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին է: Ի պատասխան դրան` առաջարկում են ֆինանսական աջակցություն ու նաև խոստում, որ Երևանը Եվրոպայի հետ վիզայի ռեժիմի դյուրացում կստանա։

Բացի այդ, Նահապետյանի խոսքով` այս ամենն ուղեկցվում է հակառուսական քարոզչությամբ ու ռուս-հայկական ռազմական համագործակցությանը խանգարելու փորձերով։
Նա նշեց, որ 2017 թվականի ապրիլին այդ կազմակերպությունները Հայաստանի կրթության և գիտության նախարարության միջոցով փորձում էին դպրոց մտցնել սեռական կրթությանը վերաբերող ձեռնարկներ, որոնք պատմում են միասեռականության ու սեռական հարաբերությունների մասին (այդ թվում` բարեկամների միջև)։

Նրա խոսքով` պատանիների համար նման դասընթացներ է անցկացնում Կանանց ռեսուրս-կենտրոնը։

Ըստ նրա՝ ընտանիքում բռնություններն ավելացել են հեռուստասեիրալների պատճառով, որոնք բռնություն են քարոզում: Ապա նա հիշատակեց, որ իրենք առաջարկել են մի շարք փոփոխություններ, օրինակ՝ որ մանկապղծությունը պիտի ստանա առավելագույն չափը, կնոջ նկատմամբ բացահատ ծեծուջարդի հետ կապված խստացվի քրեական օրենսգիրքը, ապա հարցրեց՝ ինչու առաջարկները չկան այս օրենքի նախագծում: «Որովհետև պետպատվերի շրջանակում պարոն Սվիտալսկին նման բան չի պահանջում և նա մոռացել է, որ իր պապերի երկրի ազատազրկման համար մեր պապերից մարդիկ են զոհվել:

Շատերիդ մոտ սրտացավություն կա, եկեք, ընտանիքում բռնությունների նվազման հետ կապված դնենք իրական մեխանիզմներ:

Եթե այս ձևով դնենք քննարկման, մենք ամբողջ հանրապետությունով բարձրաձայնելու ենք, թե ինչի համար է այս օրենքը»,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ