08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվրոպացի չինովնիկներն այլեւս ավելի զգույշ եւ շրջահայաց կլինեն իրենց գործողություններում. քաղաքագետ

«ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը հայկական եւ ուկրաինական պատվիրակությունների համառ պայքարի արդյունք եմ դիտարկում: Պեդրո Ագրամունտին դեմ դուրս եկան անեւ մի շարք եվրոպական երկրների պատվիրակներ, երբ վերջինս այցելեց Սիրիա`ռուսական պատվիրակության հետ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նա նկատեց, որ Պեդրո Ագրամունտի պարագայում, թեպետ, հրաժարականը մի քիչ ձգձգվեց, բայց, ի վերջո, նա հրաժարվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, քանի որ այլընտրանք չկար. «Առիթը գտան`առողջություն եւ այլն, բայց պարզ է`եվրոպայի լիդերներն ասացին`պետք է դուրս գաս, վատ կլինի քեզ համար, քանի որ դու վարկաբեկում ես մի ամբողջ ինստիտուտ: Այսինքն, Եվրոպայում մթնոլորն է այդպիսին, եթե մարդու նկատմամբ լուրջ կասկածներ կան կաշառքի եւ այլն, նույնիսկ եթե դա ապացուցված չէ, բայց լուրջ փաստարկներ կան, նա հրաժարական է տալիս»: 

Քաղաքագետը նշեց՝  իրավապահները պետք է հետամուտ լինեն, որ Պեդրո Ագրամունտը նաեւ պատասխանատվություն կրի: Հիշեցնելով ադրբեջանական լվացքատան գործը՝ նա ասաց. «Այս ամենի արդյունքում եվրոպացի չինովնիկներն այլեւս ավելի զգույշ եւ շրջահայաց կլինեն իրենց գործողություններում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ