09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Այս խմորը դեռ շատ ջուր է խմելու»

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար սպասելի էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը։ «Ագրամունտի հրաժարականում ոչ մի անակնկալ չկա, պարզ է, որ նա պետք է հեռանար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես կարծում եմ, որ Ագրամունտի հրաժարականի կոնտեքստում ճիշտ կլինի, որպեսզի ԵԽԽՎ-ն որոշակի հետաքննություն սկսի, թե ինչ ծագումնաբանություն ունեն այն հայտնի որոշումները, որոնք, ի վերջո, ինչ-որ առումով խթան դարձան քառօրյա պատերազմին», – այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ քայլը շատ ճիշտ է կատարված, և Պեդրո Ագրամունտով այս հարցը չի սահմանափակվում. «Գնում է հետաքննություն, և ժողովրդական խոսքով ասած՝ այս խմորը դեռ շատ ջուր է խմելու։ Սրա արձագանքները մենք դեռ կլսենք», – նշեց նա։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ