18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մենք պետք է զգոն լինենք. ՀՀԿ

«Նորմալ է, յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է, ոչ ոք չի արգելում դա»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով «Ելքի»՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու ու ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի պահվածքն այնտեղ քննարկելու նախաձեռնության մասին: Վ. Բաղդասարյանը նշեց, որ հանձնաժողովում երկկողմ ասելիք կլինի:

Նա նշեց, որ «Ելքի» մեղադրանքները, թե ՀՀԿ-ն միանգամից չի արձագանքել այս միջադեպին, ՀՀԿ-ականը նշեց. «ՀՀԿ-ն անմիջապես միջադեպից հետո համապատասխան արձագանք է տվել, անթույլատրելի են նման դեպքերը, մենք ունենք Ազգային ժողով, քաղաքական ամենաբարձր ամբիոնը, որից էլ պիտի պարզաբանվեն նման հարցերը: Եթե լսենք 2 կողմերին, նրանք տարբեր մեկնաբանություններ են տալիս, միաժամանակ ասեմ, որ որևէ խորհրդարան երաշխավորված չէ նման դեպքերից, մենք պետք է զգոն լինենք ու կոչ ենք անում բոլորին ձեռնպահ մնալ անհիմն հայտարարություններից»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ