04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Բա որ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր»

Քիչ առաջ «Ելք» խմբակցությունը պաշոտանապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որտեղ պետք է քննարկվի ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի վարքը, մասնավորապես միջադեպը, երբ Գեղամյանը հարձակվել էր Նիկոլ Փաշինյանի վրա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ էթիկայի կանոնների խախտում է եղել Գեղամյանի կողմից, և խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը պիտի քննարկի ու համապատասխան եզրակացություն տա: Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ նույնիսկ պատգամավորի մանդատից զրկելու հարց պիտի քննարկվի: «Ես, ի սկզբանե, հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց այդ միջադեպից հետո հաջորդած իրադարձությունները, մասնավորապես երբ ՀՀԿ-ն փորձում է  դրա շուրջ հանդուրժողական մթնոլորտ ստեղծել՝ հստակ գնահատականներ չտալով տեղի ունեցածին, ստիպում է արձանագրել, որ տեղի ունացածի մեջ ավելի լուրջ քաղաքական պրոցես կա, դա բանավեճի մեջ սիստեմատիկ պարտվողների բարդույթների արտահայտումն է: Իրենք շատ սխալ ճանապարհ են ընտրել, իսկ եթե չեն ընտրել այդ ճանապարհը, այս որոշումը թույլ է տալիս տարանջատվել այդ ճանապարհից»,-հայտարարեց Փաշինյանը:

Վերջինս ընդգծեց, որ եթե այս իրողությանը գնահատականներ չտրվեն, պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք, որ ներքղաքական կյանքում, խորհրդարանից դուրս ու խորհրդարանի դահլիճում կարող են այպիսի նորանոր դրսևորումներ լինել մեծ կամ փոքր մասշտաբներով: Փաշինյանը կրկնեց, որ եթե սա մարտահրավեր է, «Ելք» դաշինքն ընդունում է այն:

Մանե Թանդիլյանը հավելեց, որ այս խորհրդարանը չպիտի դառնա ինչպես նախորդը՝ խնդիրները այդ ձևով լուծելու ավանդույթները պահպանելով: «Էթիկայի հանձնաժողովը պիտի անպայման ստեղծվի, քննվի այս հարցը»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սա քաղաքական հարց է, ու պետք է քաղաքական լուծում ստանա: «Սա հարձակվողի և կարգի հրավիրողի հարաբերություններ են»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի խոսքերին, թե այս միջադեպը մի «ահելի ու ջահելի» հարաբերություններ են, Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ես գնահատում եմ նրա գեղարվեստական մտածողությունը, բայց ես կարծում եմ, որ սա ՀՀԿ-ի ու Ելքի, ավելի ճիշտ՝ սա բանավեճում պարտվածի ռևանշի փորձ է, որը չի ստացվել ու չի ստացվելու:

 

ՀՀԿ-ականները խոսում են քաղաքական կոռեկտությունից, բա որ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր, կամ որ հաճախորդ էր անվանում նախագահական այցելողներին, դա մոդա է՞ր, թե՞ մենք էլ պիտի նրան Սերժիկ Սարգսյան անվանենք, որ կոռեկտ լինի կամ առանց Սարգսյանի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ