12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ավտովթար Ալիխանյան եղբայրների փողոցում. կան վիրավորներ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Ա. Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Suzuki» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Suzuki Grand Vitara» մակնիշի 11 AS 110 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ը և ուղևոր՝ 2009 թ ծնված Պ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ և Սրբ. Աստվածամայր ԲԿ, որտեղ Ա. Ս.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Պ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ