29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինձ կարող են մեղադրել մասնագիտական գաղտնիք տարածելու մեջ. նախարարը բացել է փակագծերը

«Հուլիսի 10-ին սեպսիս ախտորոշմամբ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից «Մուրացան» հիվանդանոցային համալիր տեղափոխված երկու նորածինների դեպքում էլ ներհիվանդանոցային ինֆեկցիայի փաստ չի գրանցվել»,-այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

«Ինձ կարող են մեղադրել մասնագիտական գաղտնիք տարածելու մեջ, բայց երկու մայրերն էլ մինչ ծննդաբերությունը ունեցել են  ներարգանդային ինֆեկցիա, եւ երկու ծնունդն էլ գրանցվել է որպես վաղաժամ ծնունդ։ Այսինքն, եթե նույնիսկ բժիշկները նշանակել են ներարգանդային ինֆեկցիայի բուժում, ժամանակ չի եղել, որ բուժումն ավարտին հասցնեն։ Այդ իսկ պատճառով, ծնունդները ինֆեկցիոն են եղել։ Պետք է ասել, որ շնորհիվ բժիշկների, երկու դեպքում էլ ունեցանք դրական ավարտ, եւ երեխաները այսօր ողջ ու առողջ են»,- նշեց  նախարարը։

Լեւոն Ալթունյանը նշեց, որ ներհիվանդանոցային ինֆեկցիայի հարցը Հայաստանում բավականին լուրջ է դրված։ Ըստ նրա, մենք չունենք մեծ քանակությամբ ներհիվանդանոցային ինֆեկցիաներ՝ շնորհիվ  հակաբիոտիկների լայնածավալ օգտագործման։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից 2 ժամվա տարբերությամբ ծնված երեխաների ծնողները հայտարարել էին, որ նորածինները հիվանդանոցում արյան վարակ են ստացել: Երեխաները ծնվել էին կեսարյան հատման միջոցով, այնուհետեւ սեպսիս ախտորոշմամբ տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց։

Ծնողները դիմել էին առողջապահության նախարարություն, որտեղ ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով, որը եւ պարզել էր, որ ծննդկանները ներարգանդային ինֆեկցիա են ունեցել։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ