06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մշտապես ցուցումներ են տվել և՛ Ժիրայր Սեֆիլյանը, և՛Վարուժան Ավետիսյանը

Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 6-ին  շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատաքննությունը։ Դատարանը քննեց  վկա Աննա Ա.-ին:

Վկայի խոսքով`  Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի  հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել՝ աշխատելով «Նախախորհրդարան» եւ «Առանցք» հասարակական կազմակերպություններում` որպես թարգմանիչ, լուսաբանել է «Հիմնադիր Խորհրդարան»-ի միջոցառումները՝ երթերը, ցույցերն ու հանրահավաքները:

Վկայն հայտնեց, որ իրեն աշխատանքի հետ կապված մշտապես ցուցումներ են տվել և՛ Ժիրայր Սեֆիլյանը, և՛Վարուժան Ավետիսյանը ։ Որոշ ժամանակ անց նա աշխատանքային տարաձայնություններ է ունեցել Սեֆիլյանի հետ և որոշել է դուրս գալ աշխատանքից. «Ես կարծում էի, որ երթերն ու ցույցերն արդյունավետ չեն, որովհետեւ գնալով մարդկանց թիվը նվազում էր: Այդ պատճառով որոշեցի դուրս գալ»։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ