Աջ ղեկով մեքենաները ձեռք բերելիս պետք Է զգուշացվեր
Արդեն տևական ժամանակ է՝ բոլորիս ուշադրությանն արժանացել է աջակողմյան ղեկով մեքենաների նկատմամբ արգելք դնել-չդնելու հարցը: Ուշադրությունն անտեղին չէ, քանի որ ՀՀ ամենաշատ բնակեցված բնակավայրում՝ Երևանում, միայն այդ մեքենաների թիվը հասնում է 35 000-ի:
Օրերս Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Տրանսպորտի նախարարը փաստել է, որ արգելքը հնարավոր է՝ նշելով, որ մեզ մոտ սահմանված է աջակողմյան երթևեկությունը, հետևաբար ղեկը պետք է ձախ կողմում լինի: Նախարարի նշած «պետք է»-ն, ենթադրում եմ, օրենքի ուժ ունի: Հետևաբար, ըստ էության, խախտվել է եթե ոչ օրենքն, ապա երևեկության նորմը։
Սա իր հերթին նշանակում է, որ այդ նորմը կարող է խախտվել նաև աջ ղեկով մեքենաների նկատմամբ արգելքից հետո էլ՝ ելնելով հանրության շահերից այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել նախկինում ձեռք բերված նմանատիպ մեքենաների վարորդների իրավունքների հարցը:
Իսկ այդ հարցը պետք է լուծվի ոչ ի վնաս վարորդի գրպանի, քանի որ այդ մեքենաները ձեռք բերելիս նրանց ՊԵՏՔ Է զգուշացվեր։
Սրբուհի Մարկոսյանի ֆեյսբուքյան գրառումը