«Գոնե այդ ժամանակ դրա չափ էլ կարող էիք ասել՝ կեցցե Հայրապետյանը»
Ռուբեն Հայրապետյանը շատ-շատ բան է արել հայկական ֆուտբոլի համար. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Երբ որ Հայաստանի հավաքականը հաղթանակ էր տոնում, ինչպես այսօր քննադատում եք Հայրապետյանին, գոնե այդ ժամանակ դրա չափ էլ կարող էիք ասել՝ կեցցե Հայրապետյանը»,-ասաց նա: Շարմազանովն ընդգծեց՝ «եթե այն ժամանակ չեք ասել ապրի Հայրապեյանը, ուրեմն այսօր մի ասեք ինչու է…»: «Հայրապետյանը անում է ամեն ինչ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար, հիմա այսօր ունենք այն , ինչ ունենք, ես հավատում եմ մեր հավաքականին, ես անուղղելի լավատես եմ, մենք ավարտում ենք այս ընտրական փուլը, հուսով ենք, որ 2020 թվականի ընտրական փուլին կունենանք լավ արդյունքներ»,-ասաց ՀՀԿ խոսնակը: Նա ընդգծեց՝ հավաքականը մերն է ու պետք է միշտ լինել հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ այս ժամանակ հավաքականը պարտվում էր Լեհաստանին 1:5 հաշվով: