02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կգնահատեն

ՀՀ կառավարության հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի ավանդական դարձած հանձնարարականներով:

Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերվում էր միջազգային պարտավորությունների կատարմանը:

«Բազմիցս հայտարարել եմ  կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել և իրականացվել են առարկայական, օրենսդրական և գործնական փոփոխություններ: 2018 թվականին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես գնահատվելու են՝ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում արված աշխատանքները»,-նշեց Կարեն Կարապետյանը:

 Հաշվի առնելով վերոհիշյալի կարևորությունը և այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն վարչապետը հանձնարարեց.

«Առաջինը՝  Արդարադատության նախարարին՝ ամփոփել և ներկայացնել առաջարկություն համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ: Երկրորդը՝ Կառավարության աշխատակազմի ղեկավարին. Արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկանքի հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ բոլոր շահագրգիռ մարմիններին հստակ ժամկետներում զեկուցել  իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ: Գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ սահմանել խիստ հսկողություն և պարբերաբար զեկուցել ինձ »: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ