29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խորը ափսոսանք եմ հայտնում. Նահապետյանը՝ Փաշինյանին

 ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ  Կորյուն Նահապետյանը չի հասկանում «Ելք» խմբակցության բարձրացրած աղմուկը  «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագրի շուրջ: Խորհրդարանում այս հարցի քննարկման ժամանակ եզրափակից ելույթում Նահապետյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի պատկերացնում ՀՀ ռազմական անվտանգության հարցն ու մակարդակը:

«Խորը ափսոսանք եմ հայտնում դրա համար»,-ասաց ՀՀԿ-ականն, ապա անդրադարձավ «Ելքի» մեկ այլ պատգամավորի՝ Գևորգ Գորգիսյանի հարցին՝ պարտադրո՞ւմ են ընդունել այս պայմանագիր ՀՀ-ին, թե՞ ոչ: «Որևէ պարտադրանք չկա, պայանագիը ստորագրել ենք կամովի՝ ելնելով մեր անվտանգության ու ազգային շահերից:

Միջազգային իրավական պրակտիկայում մատակարարող պետությունը հնարավորություն է  ունենում հսկողություն իրականացնել ընթացակարգերով ռազմատեխնիկայի նկատմամբ, մենք ունենք մեծ առավելություն. մենք վերջնական օգտագործման հավաստագրի շրջանակներում հնարավորություն ունենք օգտագործելու այնտեղ, որտեղ ուզում ենք օգտագործել»:

Նահապետյանը հավելեց, որ 9-րդ հոդվածում շատ հստակ ասված է, որ պահպանվում է  այն կողմի օրենսդրական նորմերը, որտեղ մատակարարվում է տեխնիկան:

«Պետք է ավելի ուշադիր մոտենալ այն քննարկումներին, որոնք տեղի են ունենում Ազգային ժողովում: Կամ չեք կարդում, կամ էլ անտեսում եք»,-կրկին «Ելք»-ին դիմելով՝ շեշտեց Կորյուն Նահապետյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ