26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե դու վստահ չես, որ դա լինելու է, անիմաստ է. Աղվան Վարդանյան

 ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ Երևանի ավագանու խմբակցություններին տրված տեղական հանրաքվե նախաձեռնելու լիազորությունից զրկելը և այն ավագանու մեկ երրորդին վերապահելն ամենևին էլ սահմանափակում չէ խմբակցությունների իրավունքների տեսակետից։ «Ինձ համար սա էական տարբերություն չէ, բայց եթե մեծամասնությունն, ի վերջո, որոշելու է, որ հանրաքվեն չի անցկացվելու, սա կես քայլ էր լինելու, որը արդյունք չէր տալու», -ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք լիազորությունները չեն սահմանափակվում՝ «ՏԻՄ»-ի մասին օրենքի վերջին փոփոխությամբ, ասաց Աղվան Վարդանյանը։

 Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից և այն վերապահել ավագանու մեկ երրորդին։

Պատգամավորի համոզմամբ՝  որևէ նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ անհրաժեշտ է վստահ լինել, որ այն հեռանկարային է: «Ես միշտ համոզված եմ եղել, որ եթե որևէ բան ես անում, պիտի դրա արդյունքը տեսնես։ Եթե սա հեռանկար չունի, եթե դու վստահ չես, որ դա լինելու է, անիմաստ է։ Ես կարող եմ ՀՅԴ-ի օրինակով ասել, եթե մենք մի բան նախաձեռնում ենք, մի բանի մասնակցում ենք, փորձում ենք համոզել, ապացուցել, քննարկել և, ի վերջո, մեր տեսակետները պետական քաղաքականության օրակարգ ու առանցք են դառնում, իրագործվում են»։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ