01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ամեն ինչ լավ ա, չաղ ու բախտավոր, ողջ ըլնենք, օջախի կենացը»

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար զավեշտալի է ՀՀ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքերը,  թե 1/3-րդ-ով հնարավոր է նիստ անել։ 

«Այս դահլիճում քանի անգամ է մեկ երրորդով արտահերթ նիստ հրավիրվել։ Էդ Հանրապետական մեծամասնությունը ի՞նչ էր անում այդ արտահերթ նիստերը, բոյկոտում էր։ Էդ մեկ երրորդով նիստերը չէին կայանում։ Հիմա էլ եկել եք ասում եք՝ մեկ-երկու անդամ ունեցող խմբակցությունը ո՞նց կարող է հանրաքվե նախաձեռնել։ Էդ Ընտրական օրենսգիրքը դուք եք մշակել, ընդունել, ընենց անեիք, որ էդ խմբակցությունը 50-60 հոգանոց լիներ», -խորհրդարանում «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց նա:

«Բնականոն ընթացքի մասին ձեր պատկերացումը ո՞րն ա, որ հարցեր կա՞ն՝ չկան, դեմ կա՞՝չկա։ Կողմ՝ բոլորը, միաձայն։ Ամեն ինչ լավ ա, չաղ ու բախտավոր, ողջ ըլնենք, օջախի կենացը, է՞ս ա ձեր բնականոն գործունեության մասին պատկերացումը։ Եթե էս ա, ճիշտ ճանապարհ եք ընտրել՝ խմբակցությանը զրկեք ձայնի իրավունքից, պատգամավորին զրկեք իրավունքից, ավագանու անդամին զրկեք իրավունքից։ Վերջում էլ ասեք, որ Երևանի ավագանի ու Ազգային ժողով մուտք ունենալը ցույց է տալիս, որ մեր կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գնում է դեպի խորհրդարանական ժողովրդավարություն։ Ձեռ ե՞ք առնում», – հայտարարեց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ