20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայի ԱԳՆ-ը՝ թուրք գործիչների՝ Արցախ կատարած այցից

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է թուրք մտավորականների ու հասարակական գործիչների՝ սեպտեմբերի 22-ին Արցախ կատարած այցին: ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված գրություննը վերնագրված է «ԱԳՆ խոսնակ Հյուսեյին Մյուֆթուօղլուի պատասխանը  Ադրբեջանի օկուպացված հողեր կատարած այցի մասին հարցին»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան արդեն քառորդ դար Ադրբեջանի հետ համերաշխության մեջ է գտնվում՝ վերջինիս «հողերի 1/5-ի օկուպացիային վեջ դնելու նպատակով»:

«Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեր 4 քաղաքացիների վերջերս կատարած այցելությունը, կատարվել է առանց պետական մարմինների հետ խորհրդակցելու, իրենց անհատական նախաձեռնությամբ և որևէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության վերջում Մյուֆթուօղլուն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Թուրքիան շարունակում է եղբայրական Ադրբեջանի կողքին լինել՝ պաշտպանելով վերջինիս «արդար դատը»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ