25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռասիստական հարձակումների հետևանքով Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  կրոնական խորհդի հայազգի անդամ Մուրաթ Մըհչըն  հայտարարել է, որ Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է: Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի՝  այդ ամենի պատճառը նա համարում է այն, որ վերջին ժամանակներս Թուրքիայում աճել է դպրոցների վրա խտրականության հողի վրա գործած հարձակումները:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազել է 10 տոկոսով: Մըհչըն հիշեցրել է, որ հայկական դպրոցներն այժմ ղեկավարվում  են հիմնադրամների միջոցով, որոնց գույքը անցյալում բռնագրավվել է հայերից: Մըհչըն տեղեկացրել է, որ պատմության, սոցիոլոգիա առարկաների ուսուցիչները նշանակվում են Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից, որը ըստ նրա բացասական երևույթ է:
«Մարդիկ այս երկրում շարունակում են ապրել աղավնու վախով: Հանրաքվեից հետո (հայերը-խմբ.) գաղթականությունը դեպի Հայաստան և Եվրոպա աճեց»,-ասել է քրդամետ կուսակցության անդամը:
 

Վերջինս, համեմատություն անցկացնելով  Թուրքիայի հայկական դպրոցների ներկայիս և հին խնդիրների միջև ասել է, որ նախկինում էլ դժվարություններ կային. «Դրանցից առաջինն այն էր, որ հայկական դպրոց ընդունվելու համար, թե՛ երեխայի մայրը, թե՛ հայրը պետք է հայ լինեին: Երկրորդ հանգամանքը այն էր, որ դպրոց ընդունվելու համար պետք է ծնողները նույն կրոնական համայնքից (քրիստոնյա-խմբ.) լինեին»:

Իսկ այժմ ըստ Մըհչըի՝ մի շարք բաներ փոխվել են: Ներկայում հայկական դպրոց ընդունվելու համար բավարար է միայն ծնողներից մեկի հայ լինելը:

Մըհչըի դիտարկմամբ այժմ Թուրքիայի հայերը կարծում են, որ եթե իրենց երեխաները լավ իմանան մայրենի լեզուն, ապա  իրենց ճանապարհին կհանդիպենմի շարք խտրական դրևորումների: Այդ իսկ պատճառով, կամ երեխաների չեն ուղարկում հայկական դպրոցներ, կամ էլ ուղարկում են Եվրոպա:

Այս  ամենի գլխավոր պատճառը Մըհչըն համարում է Թուրքիայում տիրող անկայուն և լարված քաղաքական իրավիճակը: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ