Հայկական ֆուտբոլը կզարգանա, երբ Գագիկ Ծառուկյանը մեծ ներդրումներ անի
«Չկատարված հանձնարականներ չունենք։ Բոլորը կատարվել են սահմանված ժամեկտով և որակով», – այսօր ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Ինչ վերաբերում է հաշվետու ժամանակահատվածում սպորտում եղած նվաճումներին, ապա ՀՀ հավաքականի թիմի մարզիկները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 148 մեդալ, այդ թվում՝ 30 ոսկե, 34 արծաթե, 83 բրոնզե, իսկ ձմեռային ունիվերսիադային՝ 1 բրոնզե մեդալ։
Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց նաև Լևոն Արոնյանին երեկ գրանցած հաղթանակի կապակցությամբ։ Նախարարը նաև նման տեսակետ հայտնեց. «Հայկական ֆուտբոլը կզարգանա, երբ Գագիկ Ծառուկյանի մեծ ներդրումները լինեն այնպես, ինչպես մյուս մարզաձեւերում է: Բասկետբոլն ապացուցեց, որ մենք կարող ենք հաջողություններ, հաղթանակներ ունենալ խաղային մարզաձեւերում: Բայց մեր տարբերությունն այն է, որ երբեք ինտերնետով մարզիչ չենք ընտրում եւ գումարները չենք ափսոսում լավագույն մարզիչներին հավաքական հրավիրելու համար»:
Հրաչյա Ռոստոմյանն ընդգծեց, որ ամենաուշը 40 օրվա ընթացքում ՀՀ նախագահին կներկայացվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի գծագիրը։